Վարորդները մեքենա վարելով՝ «կմնան» Facebook-ում ու Twitter-ում

19:10 • 24.03.11

SuperTooth Handsfree Assistant ներդիրով Super Tooth HD սարքավորումը վարորդներին հնարավորություն կտա թարմացումներ ստանալ և տեքստային հաղորդագրություններ ուղարկել Facebook ու Twitter սոցիալական ցանցերին, ինչպես նաև շփվել էլեկտրոնային փոստով և SMS հաղորդագրություններով՝ ձեռքից բաց չթողնելով մեքենայի ղեկը։

Ինչպես հայտնում է Gizmag–ը, Super Tooth HD սարքավորումն ամրացվում է մեքենայի սրահում արևից պաշտպանվելու համար նախատեսված հովարի վրա։ Այն օժտված է խոսքային հրամանների ձայնագրման համար նախատեսված երկու խոսափողերով, 5,4 Վատտ հզորությամբ ուժեղացուցիչով և երկու բարձրախոսով։

Գաջետը հեռախոսին է միանում Bluetooth-ով։ Այն համատեղելի է բոլոր ժամանակակից սմարթֆոնների և Bluetooth ունեցող այլ հեռախոսների հետ, սակայն Facebook և Twitter ինտերնետ ծառայությունների հետ աշխատանքի համար SuperTooth Handsfree Assistant ներդիրը տվյալ պահին համատեղելի է միայն Android և BlackBerry սմարթֆոնների հետ. այն ստեղծվել է ձայնային կառավարման Dial2Do տեխնոլոգիայի հիման վրա։
 

Վարորդները մեքենա վարելով՝ «կմնան» Facebook-ում ու Twitter-ում