Այսօր մեկնարկել է Apple ընկերության iPad 2–ի վաճառքը ԱՄՆ–ից դուրս
Նոր Զելանդիայում և Ավստրալիայում հարյուրավոր գնորդներ հերթ են կանգնել խանութների մոտ՝ սպասելով iPad 2 պլանշետի վաճառքի մեկնարկին. պլանշետի նախորդ տարբերակը դարձել էր համաշխարհային հիթ։
Սիդնեյում Apple–ի աշխատակիցները բուտերբրոդներ են բաժանել գիշերը հերթ կանգնած մարդկանց, որոնք սպասում էին խանութների բացմանը։ Ապագա գնորդներից ոմանք էլ եկել էին ծածկոցներով, որոնց վրա քնել էին մինչև լուսաբաց։
Այս ուրբաթ iPad 2–ի վաճառք կսկվի նաև Կանադայում, Դանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Մեքսիակայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։
Ավստրալիայում iPad 2–ի մանրածախ գինը սկսվում է 568 դոլարից, մինչդեռ ԱՄՆ–ում այն 499 դոլար է։










