Java լեզվի ստեղծողը կաշխատի Google-ում
Ջեյմս Գոսլինգը, ով ստեղծել է ծրագրավորման Java լեզուն, այսուհետ կաշխատի Google-ում: Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ ծրագրավորողը կզբաղվի Android օպերացիոն համակարգի բջջային տարբերակի մշակմամբ:
Ինչպես գրում է pcnews.am-ը, Գոսլինգը սկսել է Java-ի աշխատանքները 1991թ., իսկ լեզվի առաջին տարբերակը թողարկվել է 1995-ին: Java-ի նկատմամբ իրավունքներ ունեցող Oracle ընկերությունը մեկ տարի առաջ դատի է տվել Google-ին՝ հայտարարելով, որ Android-ում անօրինական կերպով օգտագործվում են Java-ի ելքային կոդերը: Սակայն Google-ի ներկայացուցիչների խոսքով՝ Oracle-ի՝ դատարան ներկայացրած փաստաթղթերը կեղծ են:










