Օբաման խոստովանել է, որ օգտագործում է iPad

16:28 • 30.03.11

ԱՄՆ նախագահ Օբաման, ով մեկ տարի առաջ քննադատում էր հաղորդակցության ժամանակից սարքերը, խոստովանել է, որ օգտագործում է Apple iPad:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Univision հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ ունի նաև համակարգիչ ու BlackBerry բիզնես-կոմունիկատոր:

2010թ. մայիսի 9-ին Օբաման հանդես եկավ ելույթով ու նշեց, որ iPod, iPad, Sony PlayStation և Microsoft Xbox սարքերը խանգարում են ԱՄՆ-ի դեմոկրատիային: «Դրանք ուղղակի ինֆորմացիան վերածում են զվարճանքի, և սա այն դեպքում, երբ տեղեկատվությունը պետք է լինի հասարակության գործիքն ու ազատության երաշխիքը»,- ասել էր Օբաման:

Իսկ նախագահի կինը, ով նույնպես չի խրախուսում նոր տեխնոլոգիաները, արգելում է իր երկու դուստրերին օգտվել Facebook սոցցանցից:

pcnews.am

Օբաման խոստովանել է, որ օգտագործում է iPad