Հաքերները հաձակվել են LiveJournal-ի վրա
LiveJournal-ը ենթարկվել է DDoS–հարձակման, որի նմանը դեռ չի գրանցվել բլոգային ծառայության պատմության մեջ: Այս մասին հայտարարել են LJ-ի ներկայացուցիչները:
Ռուսաստանում LiveJournal-ի ղեկավար Սվետլանա Իվաննիկովան Газета.ru-ին ասել է, որ հարձակման աղբյուրը չի կարող հայտնել, քանի որ գրոհը շարունակվում է:
Նա նաև հայտարարել է, որ հաքերների թիրախները հայտնի բլոգերներն են, մասնավորապես՝ Ալեքսեյ Նավալնովի բլոգը: Նախկինում մի քանի անգամ հաքերները հարձակվել են «РосПила»-ի հեղինակի բլոգի ու կայքի վրա:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, կայքի խափանումից որոշ ժամանակ առաջ սկսել են խնդիրներ առաջանալ նաև բլոգների վերջին գրառումների հետ, որոնք դժվարությամբ են ցուցադրվել գլխավոր էջում:
DDoS հարձակման ժամանակ կայքի սերվերին ուղարկվում են բազմաթիվ հարցումներ` ծանրաբեռնելով այն:










