Google Maps-ը կօգնի հետևել անհավատարիմ կանանց

11:39 • 01.04.11

Հատուկ նրանց համար, ովքեր չեն վստահում իրենց ընկերուհուն կամ կնոջը, Google-ը մշակել է նոր ֆունկցիա՝ «Անհավատարիմ կանանց որոնում»: Այն թույլ է տալիս յուրաքանչյուր պահի հետևել կասկածելի կնոջը և տեսնել՝ որտեղ է նա գտնվում: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։

Ծառայությունը վճարովի է: Այն պատվիրելու համար պետք է դիմել Google-ի ներկայացուցչություն և ստանալ հատուկ փոքր GPS-սարք՝ կնոջ հագուստին ամրացնելու համար: Այնուհետև Google Maps պատշոնական կայքում որոնման տողում պետք է գրել GPS-ի հատուկ ութանիշ թիվը, և քարտեզը ցույց կտա կնոջ գտնվելու վայրը:

Այս ծառայությունը դեռ հասանելի է միայն տղամարդկանց համար, իսկ կանանց համար այն կգործի ընթացիկ տարվա հունիսից:

Google Maps-ը կօգնի հետևել անհավատարիմ կանանց