Apple-ը թողարկել է iPad 2-ի առաջին հեռուստագովազդը
Apple-ի «Մենք հավատում ենք» (We Believe) անունը կրող տեսահոլովակը ընկերության պաշտոնական կայքից բացի տեղադրված է YouTube-ում:
Պլանշետային համակարգիչների խնդիրներով մասնագիտացած tabletsportal.com կայքն ընդգծում է, որ հեռուստագովազդում նշվում են 2-րդ սերնդի պլանշետի կարևորագույն առավելություններն առաջինի համեմատ՝ «ավելի բարակ, ավելի թեթև և ավելի արագ»։
Apple–ի գովազդում նաև նշվում է, որ «միայն տեխնոլոգիաները բավարար չեն», և դրանցից վերացարկվելու դեպքում ամեն ինչ կթվա «էլ ավելի հմայիչ ու կախարդական»։










