Գիտնականները պարզել են, որ քաղցրակերներն ավելի նիհար են

17:59 • 04.04.11

Ամերիկայի Լուիզիանա նահանգի համալսարանին կից գյուղատնտեսական կենտրոնի հետազոտողները եզրակացրել են, որ քաղցրակեր մարդիկ ավելի թեթև քաշ ու ավելի բարակ իրան ունեն, քան նրանք, ովքեր իրենց սահմանափակում են քաղցրեղեն ուտելու մեջ։

Ինչպես հայտնում է New York Daily News–ը, 5 տարի շարունակվող ուսումնասիրությունների արդյունքում պրոֆեսոր Քերոլ O՛Նիլի գլխավորությամբ մասնագետների խումբն ուսումնասիրել է ավելի քան 15 հազար աղջիկների՝19 տարեկան և բարձր։

Փորձի ընթացքում մի քանի խումբ է ձևավորվել՝ հաշվի առնելով օրվա ընթացքում օգտագործվող քաղցրեղենը, շաքարավազը և սննդակարգի այլ յուրահատկություններ։

Արդյունքում՝ գիտնականները պարզել են, որ քաղցրակերների քաշն ավելի քիչ, իսկ իրանն ավելի բարակ է, քան մյուսներինը։
Տվյալ հետազոտության արդյունքները բնավ չեն ապացուցում, որ քաղցրավենիքն օգնում է նիհարել։ Պարզապես քաղցրակերները սովորաբար ավելի շատ են տրվում ֆիզիկական ծանրաբեռնվածության՝ ավելորդ կալորիաները հալեցնելու համար։

Գիտնականները պարզել են, որ քաղցրակերներն ավելի նիհար են