Սպիտակ հացը լիբիդոյի առաջին թշնամին է

14:28 • 05.04.11

Տրիեստի բժշկական կլինիկայի հետազոտողները պարզել են, թե հատկապես որ մթերքն է վնասում լիբիդոյին՝ սեքսուալ ցանկությանը կամ սեռական բնազդին։

Հետազոտական խմբի ղեկավար բժիշկ Մարտին Մոնտազերիի ուսումնասիրության համաձայն՝ սեքսուալ ակտիվության վրա բացասաբար է ազդում սպիտակ հացը, որը հարուստ է ածխաջրածիններով ու շաքարով։ Բարձր տեսակի ալյուրը չափազանց կալորիական է, գրեթե զուրկ էներգիայի աղբյուրից, որը մարդկանց դրդում է սիրով զբաղվել։

Լիբիդոյի մյուս թշնամիները ոչ ալկոհոլային զովացուցիչ գազավորված տարաբնույթ ըմպելիքներն են։ Բացի այդ՝ սեքսուալ ցանկությունը նվազեցնում են արյան ճնշման շարունակական տատանումները, ջերմ իջեցնող դեղամիջոցները, հակադեպրեսանտներն ու հակաբեղմնավորիչները։
 

Սպիտակ հացը լիբիդոյի առաջին թշնամին է