iPhone-ի հավելվածը թույլ է տալիս նկարել ձայնի միջոցով (տեսանյութ)
Ձայները, որոնք արձակում են օգտագործողները, էկրանի վրա պատկերում են քաոսային երկրաչափական պատկերներ, ու արդյունքում ստացվում են աբստրակտ նկարներ:
Konstruct հավելվածը մշակել է բրիտանացի մասնագետ Ջեյմս Էլիբանը: Այն կարելի է անվճար բեռնել App Store-ից: Այնուհետև պետք է կարգավորել գունային գամման, չափերի սահմանափակումներն ու օբեյեկտների ցուցադրման հաճախականությունը։
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, «նկարելու» համար պետք է հեռախոսի տեսախցիկի առաջ որևէ նկար դնել. ձայներ արձակելիս էկրանին կհայտնվեն աբստրակտ 3D օբյեկտներ, որոնց չափերը կախված են արձակված ձայների բարձրության աստիճանից:
Հավելվածի հիմքում օգտագործվում է տեսական ինֆորմացիայի հավաքագրման համակարգ։
Konstruct from James Alliban on Vimeo.
Scrawl™ | Features Demo from String on Vimeo.










