Գաղտնազերծվել է Յուրի Գագարինի մահվան պատճառը
Յուրի Գագարինի ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, վթարի է ենթարկվել, ինքնաթիռի ընթացքը կտրուկ փոխելու արդյունքում։ Այսօր այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի արխիվի գործունեության ապահովման վարչության պետ Ալեքսանդր Ստեպանովը։
«Ելնելով պատահարի հանգամանքների վերլուծությունից և հետաքննության նյութերից՝ կարելի է եզրակացնել, որ ավիաաղետի առավել հավանական պատճառը օդերևութաբանական օդապարիկից խույս տալու համար կտրուկ շրջադարձն է եղել, կամ, ինչն առավել քիչ հավանական է, ամպերի վերին ծայրի մեջ մտնելուց խուսափելը»,– ասել է Ստեպանովը՝ վկայակոչելով արխիվի գաղտնազերծված փաստաթղթերը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը զոհվել է 1968 թ. մարտի 27–ին՝ Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Նովոսելովո գյուղի մոտ՝ ուսումնական թռիչքի ժամանակ։










