Google–ը 168 մլն դոլար է ներդրել աշխարհի ամենախոշոր արևային էլեկտրակայանի մեջ

16:15 • 12.04.11

Ամերիկյան Google ընկերությունը 168 մլն դոլար է ներդրել աշխարհում ամենամեծ Ivanpah արևային էլեկտրակայանի մեջ։
Google Green Business Operations– ի տնօրեն Ռիկ Նիդհեմի համաձայն՝ ընկերության ընդհանուր ներդրումները այլընտրանքային էներգետիկայի մեջ այժմ գերազանցում են 250 մլն դոլարը։

NRG Energy Inc. ընկերությունը, որը էլեկտրակայանի մեջ 300 մլն դոլար է ներդրել, ծրագրի ամենախոշոր ներդրողն է։
Ivanpah–ը կդառնա առաջին «կանաչ» առևտրային էլեկտրակայանը, որը թույլ կտա սպառողներին մեծ ծավալներով մաքուր և մատչելի էներգիա մատակարարել։

Բացի այդ, ծրագրի իրականացմամբ հետաքրքրված է նաև ամերիկյան կառավարությունը։

Ինչպես հայտնում է Agence France-Presse–ը, ԱՄՆ–ի էներգետիկայի նախարարությունը օրերս հավանություն է տվել շինարարական աշխատանքներն ավարտելու համար 1,6 մլրդ դոլարի երաշխիք հատկացնելու որոշմանը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն իր հերթին կոչ է անում գումարները ներդնել «կանաչ» ծրագրերի մեջ՝ վախենալով, որ առաջատարությունը կարող է անցնել այլ երկների՝ մասնավորապես Չինաստանի ձեռքը։

Google–ը 168 մլն դոլար է ներդրել աշխարհի ամենախոշոր արևային էլեկտրակայանի մեջ