Ճապոնիայի երկրաշարժերը հնարավոր է՝ ևս 10 տարի շարունակվեն. Երկրաբան

11:31 • 13.04.11

Ճապոնիայում մարտի 11–ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո պարբերաբար կրկնվող ստորգետնյա ցնցումները դեռ 10 տարի կարող են շարունակվել, հայտնում է ԱՄՆ–ի երկրաբանական ծառայության ներկայացուցիչ Ռոս Սթեյնը։

«Ամենայն հավանականությամբ 10 տարի կանցնի, մինչև որ այդ ցնցումների շարքը կդադարի»,– նկատել է Սթեյնը, որն աշխատել է ճապոնացի գիտնականների հետ։

«Տոկիոն պետք է երկար տարիներ զգոն լինի։ Թող որևէ մեկը չկարծի, որ մի քանի շաբաթ կամ ամիսներ հետո ամեն ինչ կվերջանա»,– երկրաբանի խոսքերը մեջբերել է ճապոնական «Կիոդո» գործակալությունը։

 

Ճապոնիայի երկրաշարժերը հնարավոր է՝ ևս 10 տարի շարունակվեն. Երկրաբան