HTC-ն ներկայացրել է Sensation սուպեր հեռախոսը

16:45 • 14.04.11

HTC ընկերությունը ներկայացրել է իր նոր գլուխգործոցը՝ HTC Sensation սմարթֆոնը, որը կկոչվի HTC Pyramid: Սարքը 4.3 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով բազմաֆունկցիոնալ մոնոբլոկ է` ծածկված Gorilla Glass ամուր ապակով:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, սմարթֆոնն ունի 1.2 ԳՀց հզորությամբ երկմիջուկանի պրոցեսոր և թողարկվում է Android 2.3.3 Gingerbread համակարգով: Սմարթֆոնն ունի HTC Sense նորացված ինտերֆեյս, որում, ի տարբերություն նախկին HTC Sense-երի, ավելացված են մեծ թվով նորամուծություններ:

Սմարթֆոնի առանձնահատկություններից հարկ է նշել HTC Watch համակարգը, ինչպես նաև՝ 8 ՄՊ տեսախցիկը, որ թույլ է տալիս նկարահանել HD որակի վիդեո:

Սարքը կշռում է 148 գրամ ու ունի կլոր եզրերով ալյումինե ամուր կորպուս: Սմարթֆոնի վաճառքը Եվրոպայում կմեկնարկի այս տարվա մայիսի կեսերին:

HTC-ն ներկայացրել է Sensation սուպեր հեռախոսը