Իրանում «Հալալ ինտերնետ կստեղծեն»

18:35 • 15.04.11

Իրանում միջոցառումներ են ձեռնարկվել «Հալալ ինտերնետ» ստեղծելու համար»։ Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահի՝ էկոնոմիկայի հարցերով տեղակալ Ալի Աղամուհամադին։

Այդ նպատակով արդեն ձևավորվել է Iranian net կոնսորցիումը։

««Հալալ ինտերնետի» ցանցի ստեղծումը էլեկտրոնային պետության, էլեկտրոնային առևտրի և էլեկտրոնային բանկինգի ոլորտում բեկումնային կլինի, և երկրի ներսում բոլոր էլեկտրոնային ծառայությունները կիրականացվեն այդ ցանցի միջոցով»,–ասել է Աղամուհամադին ու հավելել, որ ներքին ցանցը կգործի ինտերնետին զուգահեռ։

Իրանի փոխնախագահի խոսքով՝ Iranian net կոնսորցիումը օպտիկամանրաթելային ցանց կկառուցի և սկզբնական շրջանում իր ծառայությունները հասանելի կդարձնի 10 միլիոն քաղաքացիների համար:

Իրանում «Հալալ ինտերնետ կստեղծեն»