NASA–ն հրապարակել է անհայտ աստղերի, գալակտիկաների ու փոքր մոլորակների պատկերներ

14:07 • 18.04.11

Ամերիկյան տիեզերական գործակալությունը (NASA) իր կայքում հրապարակել է նոր աստղերի, գալակտիկաների և աստերոիդների հազարավոր եզակի լուսանկարներ։

Ինչպես հայտնում է The Daily Mail–ը, NASA WISE ինֆրակարմիր աստղադիտակը 2009–ից ընդհանուր առմամբ 2,7 մլն լուսանկար է արել, որոնց միջոցով աստղագետներն արդեն հայտնաբերել Մարսի և Յուպիտերի միջև պտտվող մոտ 33 հազար փոքր մոլորակ, ինչպես նաև 20 գիսաստղ։

Բացի այդ, NASA–ի տվյալներով՝ հայտնաբերվել է Երկիր մոլորակին մոտ գտնվող 133 օբյեկտ։ Հրապարակված պատկերները տեղադրված են տիեզերական գործակալության կայքի հատուկ պատկերասրահում։

300 մլն դոլար արժողությամբ աստղադիտակը կարող է հայտնաբերել տիեզերական մարմինների ոչ միայն տեսողական պատկերները, այլ նաև ջերմային ճառագայթումը. այդ պատճառով այն կարողացել է հայտնաբերել սովորական հեռադիտակներով չնկատվող օբյեկտներ։
 

NASA–ն հրապարակել է անհայտ աստղերի, գալակտիկաների ու փոքր մոլորակների պատկերներ