Քեմբրիջի համալսարանը բրիտանական բուհերի ցուցակում առաջինն է

17:05 • 18.04.11

Քեմբրիջի համալսարանը Միացյալ Թագավորության 116 բուհերի մեջ ճանաչվել է լավագույնը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։ Այդպիսով, Քեմբրիջը շրջանցել է իր առավել տիտղոսավոր մրցակցին՝ Օքսֆորդի համալսարանին, որը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել հետազոտական ծրագրերի մակարդակը, կրթության որակից ուսանողների բավարարվածության աստիճանը, դիպլոմների գնահատականները, աշխատանք գտնելու հեռանկարները և այլ չափանիշներ։
Հետաքրքիր է, որ վերջին տասնամյակում Քեմբիջը շրջանցում է Օքսֆորդին միայն երկրորդ անգամ։ Առաջին անգամ դա եղել է 2007թ.։ Փորձագետների կարծիքով Քեմբրիջն առաջին տեղում է հայտնվել շնորհիվ այնպիսի ցուցիչների բարձրացման, ինչպիսիք են կրթության որակը և աշխատանք գտնելու հեռանկարները։

Վարկանշային աղյուաակի եռյակը եզրափակում է Լոնդոնի Կայսերական քոլեջը։ Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը և Դարեմի համալսարանը։

Քեմբրիջի համալսարանը բրիտանական բուհերի ցուցակում առաջինն է