Samsung-ը կթողարկի ինտերնետ-սառնարան

14:22 • 19.04.11

Samsung ընկերությունը մայիսին կթողարկի RF4289 մոդելի սառնարանը, որի դռան մեջ ներդրված է պլանշետային համակարգիչ: Վերջինս ապահովում է wi-fi կապ, ունի 8 դյույմ անկյունագծով էկրան և հարմար է բաղադրատոմսեր փնտրելու, նշումներ կատարելու համար:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, ինտերնետ-սառնարանը կարժենա 3499 դոլար: Պլանշետն աշխատում է Android օպերացիոն համակարգով, wi-fi-ի շնորհիվ թույլ է տալիս մուտք գործել սոցիալական ցանցեր, լսել ինտերնետ-ռադիո և այլն:

Samsung-ը կթողարկի ինտերնետ-սառնարան