Apple–ի հաջորդ սերնդի iPhone–ը շուկա կհանվի սեպտեմբերին
Apple–ը նոր iPhone–ի արտադրությունը կսկսի հուլիս, օգոստոս ամիսներին, իսկ արտադրանքը շուկա կհանվի սեպտեմբերին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության անանուն աղբյուրները։
Նոր արտադրանքը iPhone 4–ին շատ նման կլինի, սակայն ավելի արագ պրոցեսոր կունենա։
iPhone–ը Apple–ի ամենահաջողված արտադրանքներից է. 2010 թ. վերջին եռամսյակում այն վաճառվել է ավելի քան16 մլն օրինակով և կազմել այդ եռամսյակում ընկերության՝ վաճառքից ստացած եկամտի1/3–ից ավելին։
Ներկայիս iPhone 4–ը ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը ներկայացրեց անցած տարվա հունիսին, այն շուկա հանվեց հենց նույն ամսին։










