Samsung-ը Apple–ի դեմ պատասխան հայց է ներկայացրել
Հարավկորեական Samsung ընկերությունն ամերիկյան Apple ընկերության դեմ պատասխան հայց է ներկայացրել։ Այս մասին հայտնում է «Բի–Բի–Սի–ն»։
Samsung–ը Apple–ին մեղադրում է iPad պլանշետների և iPhone սմարթֆոնների արտադրության մեջ իր 10 արտոնագրերը խախտելու համար։ Հարավկորեական ընկերությունը պահանջում է դադարեցնել իր տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպես նաև փոխհատուցում է պահանջում։ Samsung–ը Apple–ի դեմ հայցեր է ներկայացրել Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Գերմանիայում։
Դատաքննության առարկա դարձած այդ արտոնագրերում նկարագրվում են տվյալների անլար փոխանցման տեխնոոլգիաների ամենատարբեր առանձնահատկություններ, այդ թվում՝ սխալների թիվը պակասեցնելու մեթոդներ, տվյալները փոխանցելու ժամանակ էներգիայի օգտագործման նվազեցում։
Ապրիլի 15–ին Apple–ն իր հերթին Samsung –ի դեմ հայց էր ներկայացրել։ Ընկերություն պնդում է, որ Samsung–ը Galaxy արտադրանքում «պատճենում է» իր iPhone–ը և iPad–ը։ Հայցն ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի շրջանային դատարան էր ներկայացվել։
Samsung–ի Galaxy սմարթֆոններն ու պլանշետները բջջային ОС Google Android բազայի հիման վրա են աշխատում։ Իսկ iPhone և iPad–ը ОС Apple iOS–ի բազայի հիման վրա են աշխատում։ Վերջինս ОС Google Android–ի հիմնական մրցակիցն է։ Համարվում է, որ Apple–ի հայցն առաջին հերթին ուղղված է Android–ի դեմ, որն ԱՄՆ–ում այժմ ավելի հայտնի է, քան iOS–ն։










