Washington Post-ի նոր պորտալը կմիավորի 10 հզ. լրատվական աղբյուր

16:37 • 22.04.11

Washington Post Co. մեդիաընկերությունը հայտարարել է, որ բացում է նոր լրատվական ագրեգատոր՝ Trove։ Նոր ռեսուրսը կմիավորի 10 հզ. տարբեր լրատվական աղբյուր։

Պորտալը կապված է Facebook-ի հետ և հնարավորույթուն է տալիս օգտատերերին ընտրել իրենց հետաքրքրող լրահոսները՝ կազմելով որոշակի թեմատիկայով սեփական «հավաքածուն»՝ սկսած սպորտից մինչև առանձին անհատներ։

Արդեն գոյություն ունեցող լրահոսին կարելի է ավելացնել նաև սեփականը։ Ընտրված լրահոսների կողքին՝ կայքի գլխավոր էջի ձախ մասում, տեղավորված են օրվա գլխավոր լուրերը, որն ընտրում են ռեսուրսի խմբագիրները։

Trove.com կայքի մուտքն ապահովվում է Facebook-ի հաշվի միջոցով։ Դա հնարավություն է տալիս օգտատերերին լուրեր փոխանակել ընկերների հետ և դրանք տեղադրել իրենց էջերում։ Հետագայում մասնագետները խոստանում են ընդլայնել կայքի սոցիալական ֆունկցիները։

Trove-ը հասանելի է նաև որպես BlackBerry սմարթֆոնների հավելված, ինչպես նաև այլ սմարթֆոնների և պլանշետային հմակարգիչների համար, որոնք օգտագործում են ОС Android։ Trove-ի հավելվածները iPad-ի , iPhone-ի և iPod Touch-ի համար մշակման փուլում են։

Washington Post Company-ն խոշոր մեդիաընկերություն է, որը The Washington Post թերթի հետ մեկտեղ ունի այլ լրատվական (Newsweek պարբերականը և Slate ինտերնետ-ամսագիրը) և ոչ լրատվական ընկերություններ։

Washington Post-ի նոր պորտալը կմիավորի 10 հզ. լրատվական աղբյուր