Եվրոպան հրաժարվում է բուսաբուժությունից

15:04 • 30.04.11

Բնական միջոցների կողմնակի ազդեցություններից սպառողներին պաշտպանելու կոչված նոր օրենքների համաձայն՝ բուսական հիմքով պատրաստվող հարյուրավոր հայտնի դեղամիջոցներ կանհետանան Եվրամիության դեղատներից, հայտնում է «Բի–Բի–Սի»–ն։

Այս միջոցառումը չի արժանացել բազմաթիվ բժիշկների հավանությանը, որոնք հավաստիացնում են, որ արգելքի տակ են ընկնում այնպիսի էֆեկտիվ դեղաբույսեր, որոնք դարեր շարունակ օգտագործվել են Հնդկաստանում և Չինաստանում։

Նոր օրենսդրության բրիտանացի հակառակորդներն արդեն հայտնել են ԵՄ–ի նոր օրենքների առնչությամբ դատարան դիմելու իրենց պատրաստակամության մասին։

Եվրոպան հրաժարվում է բուսաբուժությունից