Այժմ հնարավոր է համբուրվել ինտերնետով (տեսանյութ)
Տոկիոյի էլեկտրահաղորդակցությունների համալսարանի Կաջիմոտո լաբորատորիան ստեղծել է մի սարք, որը հաղորդում է ֆրանսիական համբույրի զգացողությունները: Ինչպես հայտնում է pcnews.am-ը, այն բաղկացած է սարքային մասից, որը տեղադրվում է բերանում, իսկ ծրագրային ապահովումը գրանցում է լեզվի շարժումներն ու ուղարկում դրանք միացված սարքին, որը կրկնում է շարժումները:
Կաջիմոտոյի մասնագետները նախատեսում են հետագայում հնարավոր դարձնել նաև համի, շնչառության և համբույրի այլ բաղադիչների «փոխանցումը», ինչի շնորհիվ սարքը կդառնա ավելի քան պահանջված:










