Facebook-ում՝ 100-հազարավոր հավելվածների արտահոսք. Symantec

12:16 • 11.05.11

Հակավիրուսային ծրագրերի հանրահայտ Symantec ընկերությունը հայտարարել է, որ վերջին մի քանի տարիներին Facebook սոցիալական ցանցի անհատական տեղեկատվությունը հնարավոր է՝ անցել է երրորդ կողմի ընկերությունների, հիմնականում՝ գովազդատու: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ըստ Symantec-ի՝ միայն 2011թ. ապրիլին 100 հազ. ֆեյսբուքյան հավելվածների արտահոսք է տեղի ունեցել, իսկ անցյալ մի քանի տարիների ընթացքում այդ թիվը հասնում է հարյուր հազարների:

Ըստ Reuters-ի՝ Facebook-ը քայլեր է ձեռնարկում այդ սպառնալիքի դեմ:

 

Facebook-ում՝ 100-հազարավոր հավելվածների արտահոսք. Symantec