«ВКонтакте»-ն մատուցում է նոր ծառայություն

20:52 • 26.05.11

«ВКонтакте» սոցիալական կայքը մատուցում է նոր՝ «Իմ փաստաթղթերը» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին իրենց անձնական էջերին կցել pdf, doc, ppt, png, gif, jpg, psd և այլ տիպի նկարներ ու փաստաթղթեր:

Ծառայությունն ընդհանուր օգտագործման համար հասանելի է դարձել այսօր:

Ցանցից օգտվողները կարող են նաև իրենց ընկերներին փոխանցել ներբեռնած փաստաթղթերն ու նկարները:

Հիշեցնենք, որ «ВКонтакте»-ն հանդիսանում է Ռուսաստանի խոշորագույն սոցիալական ցանցը: Այն ունօ մոտ 100 միլիոն բաժանորդ:
 

«ВКонтакте»-ն մատուցում է նոր ծառայություն