Բանանի կեղևը ջուրը մաքրում է առողջության համար վնասակար նյութերից

14:11 • 27.05.11

Բրազիլիայում բանանի կեղևով մաքրում են ջուրը: Երկրի բնագիտության ինստիտուտի գիտնականները բանանի կեղեւը որպես ջրի ֆիլտր են օգտագործում: Շնորհիվ իր մեջ պարունակող կարբոնաթթվի` բանանի կեղևը կլանում է առողջության համար վտանգավոր նյութերը` նվազեցնելով ջրում առկա ծանր մետաղների` կապարի եւ պղնձի քանակը մոտ քսան անգամ: Գիտնականներն ավելի քան վստահ են, որ բանան ֆիլտրերն առաջիկայում մեծ ճանաչում և կիրառություն կգտնեն ամբողջ աշխարհում:

Բանանի կեղևը ջուրը մաքրում է առողջության համար վնասակար նյութերից