YouTube-ը նոր ծառայություն է մատուցում
Աշխարհի խոշորագույն վիդեոծառայություններ մատուցող YouTube-ը այսուհետ հնարավորություն է ընձեռում բարձրորակ եռաչափ տեսագրություններ դիտել 3D Vision տեխնոլոգիայով Nvidia տեսաքարտ ունեցող օգտատերերին:
YouTube-ում վաղուց արդեն այսպես կոչված անագլիֆ ռեժիմով 3D-տեսագրություն դիտելու հնարավորություն կար (կարմիր և կապույտ տեսապակուց պատրաստված ակնոցով, որը հնարավոր է պատրաստել անգամ տնային պայմաններում), սակայն այն չէր ապահովում բարձր որակ, հաղորդում է «Ռիա նովոստին»:
Նոր ծառայությունը համատեղ ծրագրել են YouTube-ը, Firefox-ը և Nvidia-ն:
Եռաչափ տեսագրությունները դիտելու համար պետք է YouTube մտնել Mozilla Firefox 4-ով: Համակարգիչը պետք է ապահոված լինի 3D Vision տեխնոլոգիայով Nvidia տեսաքարտով: Անհրաժեշտ է նաև ունենալ 3D մոնիտոր ու հատուկ ակնոցներ:
.










