Facebook-ը, Twitter-ը և Skype-ը օգնում են երիտասարդ մնալ. ավստրալացի գիտնականներ

14:40 • 28.05.11

Սիդնեյի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչ օգուտ կարող են տալ Facebook, Twitter և Skype ծառայությունները ներկա սերնդին։ Նրանք եզրակացրել են, որ համացանցի միջոցով հաճույքով շփվող մարդիկ կարող են «երկար երիտասարդ մնալ»՝ ակտիվ կենսակերպը պահպանելով նաև մեծ տարիքում։

Ինչպես գրում է ռուսական «ՌԲԿ Դեյլի» թերթը, հետազոտողները եզրահանգման են եկել, որ ինտերնետային տեխնոլոգիաները առանցքային դեր կխաղան մեծ տարիքում մեկուսացումը հաղթահարելու հարցում։ Գիտնականները թոշակառուների կյանքի բարելավմանն ուղղված կազմակերպություններին առաջարկել են իրենց ջանքերը կենտրոնացնել տարեց մարդկանց սոցիալական ծառայություններ տրամադրելու ուղղությամբ։

Գիտնականների կարծիքով՝ Facebook, Twitter, Skype և այլ նմանատիպ ծառայություններն մեծահասակ մարդկանց այնպիսի առաջնահերթ կարիքների թվում են, ինչպիսիք են որակյալ բուժօգնությունը, ընդհանուր խնամքը, աշխատանքային թերապիան և այլն։ Առաջարկվում է այդ ծառայությունները ներմուծել մեծահասակների օգտագործման համար նախատեսված բջջային հեռախոսներ և MP3 նվագարկիչներ

Facebook-ը, Twitter-ը և Skype-ը օգնում են երիտասարդ մնալ. ավստրալացի գիտնականներ