Էգ թիթեռները արուներին մերժելու իրենց ձևն ունեն

16:05 • 30.05.11

Ճապոնացի գիտնականները բացահայտել են, որ էգ թիթեռների որոշ տեսակներ, փակելով իրենց թևերը, արուներին հասկացնում են, որ նրանց ուշադրությունն իրենց հանդեպ անցանկալի է։

Իսկ այն ժամանակ, երբ էգերը պատրաստ են լինում զուգավորման, բացում են իրենց թևերը։

Գիտնականները նման եզրահանգման եկել են՝ ուսումնասիրելով եվրոպական և ասիական երկրներում հանդիպող թիթեռների որոշ տեսակների վարքագիծը, որոնք իրենց կարճատև կյանքի ընթացքում միայն մեկ անգամ են զուգավորվում։ Այս մասին հայտնում է «Բի–Բի–Սի–ի» հեռուստառադիոկորպորացիան։

 

Էգ թիթեռները արուներին մերժելու իրենց ձևն ունեն