Նոր MacBook-ը կունենա A5 պրոցեսոր
Apple ընկերությունը պատրաստվում է նոր MacBook նոութբուքներում օգտագործելARM պրոցեսորներ: Արևմտյան լրատվամիջոցերի փոխանցմամբ՝ խոսքը A5 չիպերի մասին է:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, նոր համակարգիչները կունենան այժմյան MacBook Air-ի տեսքն ու համալրված կլինեն Intel Thunderbolt-ով, որն ապահովում է տվյալների փոխանցման վայրկյանում 10 գբ արագություն:
Համակարգչի օպերացիոն համակարգի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:










