Ստեղծվել է պատուհան լվացող ռոբոտ (տեսանյութ)

18:07 • 30.05.11

Չինացի գիտնականներն ստեղծել են պատուհան լվացող ռոբոտ, որն ապակու վրա շարժվում է ջրի հոսքի ճնշման շնորհիվ: Ըստ Բերնուլիի օրենքի՝ մարմինների միջև հոսող ջուրը կամ գազը ստեղծում է ձգողություն:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, ռոբոտի մեջ տեղադրված է բարակ ռետինե խողովակ, որն ապահովում է ջրի հոսքը: Ապակու վրա շարժվելուց բացի, ռոբոտը կարողանում է նաև պահել և օգտագործել տարբեր մաքրող միջոցներ:

Ռոբոտը ներկայացվել է Շանհայում անցկացված IRCA 2011 համաժողովի ժամանակ:

 

Ստեղծվել է պատուհան լվացող ռոբոտ (տեսանյութ)