Իսպանական վարունգների թույնը հայերին չի սպառնում

12:24 • 31.05.11

Հայաստանը դեռ մեկ ամիս առաջ էր կասեցրել եվրոպական երկրներից բանջարաբոստանային մշակաբույսերի ներկրումը։ Ինչպես tert.am-ին ասացին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական բաժնում, ներկրման արգելքը մասնավորապես տարածվում է լոլիկի, վարունգի վրա։ Ծառայությունը նաև կասեցրել է բանջարաբոստանային մշակաբույսերի ներկրումը Թուրքիայից։ «Եթե նույնիսկ կատարվում է ներկրում, ապա մշակաբույսի մուտքը Հայաստանի տարածք թույլատրվում է լաբորատոր մանրակրկիտ փորձաքննությունից հետո»,- ասացին ծառայությունում։

Նշենք, որ երեկ Ռուսաստանի մարդու բարեկեցության և սպառողների շահերի պաշտպանության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) արգելել էր Գերմանիայում և Իսպանիայում աճեցրած վարունգի, լոլիկի ներկրումը։

Հիշեցնենք, որ Գերմանիայում բռնկվել է աղիքային վարակ, որի հետևանքով արդեն մահացել է 14 մարդ և մոտ 2000 մարդ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Վարակը տարածվել է Իսպանիայում աճեցված վարունգից։

Իսպանական վարունգների թույնը հայերին չի սպառնում