Twitter-ը, հնարավոր է, գործարկի սեփական ֆոտոհոսթինգը

10:48 • 31.05.11

Twitter միկրոբլոգային ծառայությունը, հնարավոր է, մոտ ապագայում գործարկի սեփական ֆոտոհոսթինգ՝ ի հակադրություն այսօր գործող TwitPic-ի և Yfrog-ի։

Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, առայժմ հայտնի չէ՝ ինչպիսին կլինի համագործակցությունը գոյություն ունեցող ծառայությունների հետ, եթե ընկերությունն իրոք հայտարարարի սեփական ֆոտոհոսթինգ բացելու մասին։

Ակնկալվում է, որ ընկերության ղեկավորությունն այս շաբաթ կմեկնաբանի այս լուրը։
 

Twitter-ը, հնարավոր է, գործարկի սեփական ֆոտոհոսթինգը