«Ինդևոր» տիեզերանավը թոշակի է գնում

13:21 • 01.06.11

«Ինդևոր» տիեզերանավը այս գիշեր բարեհաջող վայրէջք է կատարել Ֆլորիդայում՝ ավարտելով իր տիեզերական կարիերան։ Ինչպես հաղորդում է Asociated Press-ը, բարեհաջող վերադարձել է նաև տիեզերանավի 6 մարդուց բաղկացած անձնակազմը։

16 օր տևած իր վերջին տիեզերական թռիչքի ժամանակ «Ինդևորը» Երկրի շուրջ իրականացրել է 248 պտույտ և «պտտվել» ավելի քան 10 մլն կիլոմետր։

Ընդհանուր առմամբ այս տիեզերանավն իրականացրել է 25 ճանապարհորդություն։
 

«Ինդևոր» տիեզերանավը թոշակի է գնում