Գիտնականները կենդանիներ են հայտնաբերել երկրի մակերևույթից 1 կմ խորության վրա

20:09 • 02.06.11

Գիտնականները հայտնաբերել են կլոր որդերի մի տեսակ, որը գոյատևում է ընդերքի ավելի քան մեկ կիլոմետր խորության վրա: Մինչ այժմ համարվում էր, որ բազմաբջիջ կենդանիները չեն կարող այդպիսի խորության վրա գոյատևել` հողի բարձր ճնշման ու սննդարար նյութերի սակավության պատճառով, հաղորդում է Nature ամսագիրը:

Ուսումնասիրելով Հարավաֆրիկյան տարածաշրջանի ընդերային ջրերը՝ մասնագետները ջրում հայտնաբերել են գիտությանն արդեն հայտնի Plectus aquiatilis կլոր որդեր, ինչպես նաև մինչ օրս գիտությանն անհայտ կլոր որդերի 2 տարատեսակ, որոնցից մեկը ստացել է Halicephalobus mephisto անունը: Վերջինս ունի 0,05 սմ երկարություն, սնվում է հողում գտնվող միկրոօրգանիզմներով: Երրորդ տեսակը դեռևս վերջնականապես ուսումնասիրված չէ:

Գիտնականները պնդում են, որ ավելի քան երկու կիլոմետր խորությունից վերցրած ընդերային ջրերի նմուշներում ևս առկա են գիտությանը դեռևս անհայտ կենդանիներ, որոնց ուսումնասիրությունը, սակայն, դեռևս սկսված չէ:
 

Գիտնականները կենդանիներ են հայտնաբերել երկրի մակերևույթից 1 կմ խորության վրա