Եվրոպայում աղիքային ինֆեկցիայի բռնկման պատճառը նախկինում անհայտ մանրէն է

16:25 • 02.06.11

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եվրոպայում  համաճարակի աղբյուր դարձած E.coli աղիքային ցուպիկի շտամը նախկինում անհայտ է եղել։ Այս մասին հայտնում է  Associated press գործակալությունը։

Ինչպես ցույց է տվել մանրէի անտիգենների ուսումնասիրությունը, դա O104:H4 շտամն է, որը նախկինում մարդու համար վարակի աղբյուր չի դարձել։ Ուսումնասիրությունների նախնական արդյունքները ցույց են տվել, որ այդ շտամը նախկինում անալիզներ ժամանակ չի հայտնաբերվել և համարվում է աղիքային ցուպիկի երկու տարբեր տեսակների գեներ պարունակող մուտանտ։

O104:H4 աղիքային ցուպիկով վարակը հաճախ բարդանում է հեմոլիտիկ –միզարյունական սինդրոմով, որն ատաջացնում է սուր երկիկամային անբարարություն,  ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և կյանքի համար վտանգ է ներկայացնում։

Գերմանիայում սկսված այդ վարակը տարածվել է նաև Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Նիդերլանդներում, Դանիայում։ Միայն Գերմանիայում այն 17 մարդու կյանք է խլել, գրանցվել է թունավորման 2000 դեպք։

 

 

Եվրոպայում աղիքային ինֆեկցիայի բռնկման պատճառը նախկինում անհայտ մանրէն է