Գերմանացի բժիշկները միասեռականներին ցանկանում են բուժել
Գերմանիայի բժիշկների միությունը (BKÄ) հանդես է եկել միասեռականության հոմեոպաթիկ ու հոգեթերապևտիկ եղանակներով բուժելու նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտնում է Der Spiegel շաբաթաթերթը։
Ինչպես նշում է հրատարակությունը, այս նախաձեռնությունը սուր քննադատության է արժանացել Գերմանիայի լեսբուհիների և գեյերի միությունում (LSVD), չնայած այն բանին, որ կաթոլիկ բժիշկներն իրենց նախաձեռնությունը դիտարկում են որպես աջակցություն բացառապես իրենց օգնության կարիքն զգացողներին։ Խոսքը բռնությամբ բուժման մասին չէ։
BKÄ-ի կայքում գրված է՝ միասեռականությունը հիվանդություն չէ։ Միությունում հոմեոպաթիան դիտարկում են որպես բուժման անարդյունավետ միջոց ու հայտարարում, որ կաթոլիկ բժիշկների առաջարկությունը վտանգավոր է ու ինչ-որ տեղ՝ զվարճալի։
Der Spiegel-ը հիշեցնում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միասեռականությունը հիվանդությունների շարքից հանել է դեռ 1993 թվականին։
Ավելի վաղ Exodus International կազմակերպությունը iPhone-ի ու iPad-ի համար առաջարկել էր հատուկ հավելված, որը կօգներ ազատվել միասեռականությունից։ Հավելվածը միասեռականների ճնշումների պատճառով հեռացվեց։










