Պենտագոնը հաքերային հարձակումներին կպատասխանի ռումբերով

16:44 • 02.06.11

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը որոշել է իրական ռազմական գործողությունների անցնել, եթե որևէ երկրի հաքեր փորձի հարձակվել ամերիկյան անվտանգության համակարգի վրա:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, ԱՄՆ համակարգչային անվտանգության նոր ռազմավարության համաձայն՝ հաքերային հարձակումները հավասարազոր են իրական ռազմական գործողություններին, ինչն էլ իրավունք է տալիս Պենտագոնին պատասխան հարված հասցնել ռումբերով:

Վերջին շրջանում ԱՄՆ-ի անվտանգության մասնագետները բողոքում են չինական ու ռուսական հարձակումներից:

 

Պենտագոնը հաքերային հարձակումներին կպատասխանի ռումբերով