Ազգությամբ հայ ռուսաստանցի ակադեմիկոսը նոր քիմիական տարրեր է հայտնաբերել

23:07 • 03.06.11

Ռուսաստանցի ֆիզիկոսների կողմից սինթեզված 114 և 116 համարներով երկու գերծանր քիմիական տարրերը պաշտոնապես ճանաչվել են միջազգային փորձագետների կողմից, ովքեր հաստատում են Մենդելևի աղյուսակում նոր տարրերի հայտնաբերման փաստը և տարրերի համար անուններ են որոշում:

Այժմ անց է կացվում 117-րդ տարրի սինթեզի փորձարկումներ, որոնք իրականացնում են Յուրի Հովհաննիսյանն ու Վլադիմիր Ուտենկովը:

114-րդ ու 116-րդ տարրերը հայտնաբերվել են ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի ղեկավարած մասնագետների հատուկ խմբի կողմից:

Նոր տարրերը Մենդելևի աղյուսակում կավելացվեն անուններ ստանալուց հետո:

«Հանձնաժողովն ուսումնասիրում է, որպեսզի անունները լինեն համընդհանուր ընդունված, ավանդույթին համապատասխան. մոլորակների, հայտնագործության աշխարհագրական վայրի կամ մեծ գիտնականների անուններով»,-ասել է Հովհաննիսյանը:
 

Ազգությամբ հայ ռուսաստանցի ակադեմիկոսը նոր քիմիական տարրեր է հայտնաբերել