7 ամսական երեխայի մոտ դաշտանային ցիկլ է սկսվել (տեսանյութ)
Լուրջ հորմոնալ խանգարումների պատճառով Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում բնակվող 7– ամսական մի երեխայի օրգանիզմ դարձել է հասուն աղջկա օրգանիզմ. աճել է կուրծքը, սկսվել է դաշտանային ցիկլը։ Այս մասին հայտնում է ռուսական Lifenews գործակալությունը։
Գործակալության հետ զրույցում երեխայի մայրը պատմել է, որ երեխայի օրգանիզմի հետ կապված առաջին շեղումները նկատվել են 3 ամսական հասակում, երբ նրա կրծքի շրջանում մազեր են հայտնվել։ Մայրը դիմել է բժիշկներին, վերջիններս, սակայն, ասել են, թե վտանգավոր որևէ բան չկա։ Իսկ արդեն 7 ամսականում երեխայի կուրծքը սկսել է մեծանալ, սկսվել է դաշտանային ցիկլը։
Երեխայի օրգանիզմում հորմոնների մակարդակը հասուն կնոջ օրգանիզմի հորմոնների մակարդակից 5 անգամ ավելին է։ Երեխան 12–ամյա բուժման կուրս պետք է ընդունի. տարեկան մեկ անգամ երեխայի օրգանիզմ հորմոնների աճը կանխարգելող պատրաստուկ կներարկվի։ Իսկ թե ինչից է սկսվել հորմոնալ խանգարումը, դեռևս անհայտ է։










