Երկիրը՝ տիեզերագնացի աչքով. ներկայացրել է NASA-ն (տեսանյութ)

17:21 • 03.06.11

Ամերիկյան ավիատիեզերական գործակալության (NASA) կայքում հրապարակվել են աշխարհի ամենագեղեցիկ վայրերի նկարներն ու տեսագրությունները տիեզերքից։

7 րոպեի ընթացքում կարելի է դիտել աշխարհը տիեզերագնացների աչքերով։ Էքսկուրսիան սկսվում է Աֆրկայի հարավից՝ Նամիբիայի անապատից։ Այնուհետև կարելի է տեսնել հյուսիսային Ավստրալիայի գեղատեսիլ ափը, Էթնայի և Սիցիլիայի հրաբուխները, Ամազոն գետի ավազանը։

«Պարզապես հիասքանչ է, երբ տիեզերքից արված նկարներով տեսնում ես ալիքներ, փոթորիկներ»,- հայտարարել է նախագծի հեղինակներից Ջասթին Ուիլքինսոնը։

Նշենք, որ նկարների մեծ մասը սիրողական են, որոնք արվել են հենց տիեզերագնցների կողմից։

 
 

Երկիրը՝ տիեզերագնացի աչքով. ներկայացրել է NASA-ն (տեսանյութ)