Ռադիացիայի հետևանքները. Ֆուկուսիմայի տարածքում անականջ ճագար է ծնվել (տեսանյութ)

14:55 • 03.06.11

Ճապոնական «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի շրջակայքում, որտեղ վթարի պատճառով ռադիացիոն արտահոսք էր տեղի ունեցել, առանց ականջների ճագար է ծնվել։

Արտասովոր տեսքով կենդանին ծանր տպավորություն է գործել շրջակա բնակավայրերի մարդկանց վրա։

Իտալական Corriere della Sera Corriere TV թերթը, որի կայքում տեղադրված է տեսանյութը, հաղորդում է, որ մարդիկ սարսափի մեջ են. ծնողները վախենում են, որ իրենց երեխաները կարող են ծնվել գենետիկ արատներով։

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից հետո վթար առաջացավ «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում, որի հետևանքով տեղի ունեցավ ռադիացիայի արտահոսք։ Վթարից անմիջապես հետո երկրի իշխանությունները ատոմակայանից 20, այնուհետև 30 կմ շառավղով տարհանեցին բնակչությանը։

 

Ռադիացիայի հետևանքները. Ֆուկուսիմայի տարածքում անականջ ճագար է ծնվել (տեսանյութ)