Yahoo-ն և Hotmail-ը հարձակման են ենթարկվել

12:45 • 04.06.11

Microsoft և Yahoo! ընկերություններին պատկանող Hotmail և Yahoo! Mail ինտերնետ-ծառայությունները հաքերային հարձակման են ենթարկվել։ Այս մասին «Ֆրանս 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել են հակավիրուսային ծրագրերի մշակմամբ զբաղվող Trend Micro ամերիկա-ճապոնական ընկերության ներկայացուցիչները։

Հաքերները ամենայն հավանականությամբ ցանկացել են ստանալ օգտատերերի անձնական տվյալները և մատչում ստանալ նրանց նամակագրությանը։

Հունիսի 2-ին նմանատիպ հաքերային հարձակման էին ենթարկվել նաև Gоogle ընկերության փոստային հասցեները։ Ընկերությունը հայտարարել էր, որ հաջողել է կանխել վտանգը։
 

Yahoo-ն և Hotmail-ը հարձակման են ենթարկվել