30 տարի առաջ հայտնաբերվել է ՁԻԱՀ-ով վարակման առաջին դեպքը

17:24 • 05.06.11

ՁԻԱՀ-ով հիվանդացության առաջին դեպքը արձանագրվել է Կալիֆոռնիայում 30 տարի առաջ:

Երիտասարդ բժիշկ Մայքլ Գոտլիբը ուշադրություն դարձրեց Լոս Անջելեսից հինգ երիտասարդ համասեռականների մոտ թոքաբորբի և մաշկի քաղցկեղի այն ժամանակվա համար անսովոր համադրության վրա:

ՄԱԿ-ի տվյալներով` 1981 թվականից ի վեր աշխարհում ՁԻԱՀ-ի զոհ է դարձել 30 մլն մարդ և մոտավորապես նույնքան մարդ այժմ վարակված է ՄԻԱՎ վարակով, որը հարուցում է ՁԻԱՀ:

Ինչպես նշվում է անցյալ շաբաթ հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում, շատ երկրներում վարակվածների թիվը կրճատվում է, սակայն ՁԻԱՀ-ով հիվանդ միլիոնավոր մարդիկ չեն ստանում անհրաժեշտ դեղամիջոցներ: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:
 

30 տարի առաջ հայտնաբերվել է ՁԻԱՀ-ով վարակման առաջին դեպքը