«Одноклассники»-ն տեսազանգեր իրականացնելու հնարավորություն է ընձեռում
Ռուսական հայտնի «Одноклассники» սոցիալական կայքն այսօր իր բոլոր օգտատերերին տեսազանգեր իրականացնելու հնարավորություն է ընձեռել:
«Одноклассники»-ում տեսազանգերի ծառայությունը սկսել է գործել 2010-ի դեկտեմբերից, սակայն մինչ օրս այն հասանելի էր օգտատերերի տաս տոկոսին միայն: Ինչպես հաղորդում են կայքի կառավարիչները` 4 ամսվա ընթացքում օգտատերերը կատարել են մոտ երեք միլիոն տեսազանգ:
Թեև ծառայությունն արդեն բոլորին հասանելի է, սակայն կշարունակի գործել բետա տարբերակով: Աբողջական տարբերակը նախատեսվում է շրջանառել ընթացիք տարվա ամռանից, հաղորդում է Lenta.ru-ն:
Տեսազանգերի միջոցով սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն ունեն հաղորդակցվել իրենց այն ընկերների հետ, ովքեր այդ պահին օնլայն են: Քաղաքային ու բջջային, ինչպես նաև Skype-ի հեռախոսահամարներին զանգահարել հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ «Одноклассники» սոցիալական ցանցը գործում է 2006-ից և այս պահին ունի ավելի քան 67 մլն օգտատեր: Այն ռուսական մեկ այլ` «ВКонтакте» սոցիալական ցանցից հետո Ռուսաստանում իր հեղինակությամբ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:










