Գերմանիայում պղծել են Apple-ի խանութը (տեսանյութ)

17:59 • 06.06.11

Մի խումբ երիտասարդներ, որոնք իրենց անվանում են WAV Collective, «պղծել են» Համբուրգում գտնվող Apple Store երկհարկանի խանութը, որի բացումը նախատեսվում է սեպտեմբերի վերջին։ Երիտասարդները շինարարների շորերով օրը ցերեկը խանութի շենքի ճակատային մասում փակցրել են Microsoft ընկերության Windows օպերացիոն համակարգի հսկայական տարբերանշանը։

Apple Insider ինտերնետ-պարբերականի համաձայն՝ Windows–ի լոգոն շուտով հանվել է խանութի աշխատակիցների կողմից։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Microsoft-ի աշխատակիցները որևէ կապ ունե՞ն կատարվածի հետ, թե ոչ։

Հետաքրքիր է, որ դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ ֆոնդային շուկայում տատանումներից հետո, երբ Apple-ի շուկայական արժեքը գերազանցեց Microsoft-ին և Intel-ին՝ միասին վերցրած։ Նշենք, որ Windows պլատֆորմը և Intel-ի х86 պրոցեսորները Apple Mac համակարգիչների սկզբունքային մրցակիցն են։

 

Գերմանիայում պղծել են Apple-ի խանութը (տեսանյութ)