Ամերիկացին տանը նստած բնակելի շինություն է հայտնաբերել Մարսի վրա

17:20 • 07.06.11

Ամերիկացի «գրասենյակային տիեզերագնաց» Դեյվիդ Մարտինեսը, որն աստղերն ու մոլորակներն ուսումնասիրում է տնից, Մարսի մակերեսի վրա, ինչպես ինքն է վստահեցնում, «արհեստական ծագում ունեցող օբյեկտ է» հայտնաբերել։ Դեյվիդ Մարիտինեսը, Google Mars ծառայության միջոցով ուսումնասիրելով Մարսի քարտեզը, «բնակելի շինություն է» հայտնաբերել՝ կարմիր և կապույտ շերտագծերով և որոշել է այդ մասին հայտնել ողջ աշխարհին։

«Ես օբյեկտը «Ալֆա բիոկայան» եմ անվանում, քանի որ ենթադրում եմ, որ այնտեղ ինչ–որ մեկն ապրում է, կամ ապրել է։ Օբյեկտը արտասովոր է, քանի որ երկարությունը գերազանցում է 210 մետրը, լայնությունը՝ մոտ 45 մետր է և գլանի, կամ  մի քանի գլանների տեսք ունի։ Դա կարող է լինել էլեկտրակայան, կենսաբանական արտադրանքի պահեստ, կամ գունազարդ կայանատեղի... հուսով եմ՝ այնտեղ զենք չկա»,– ասել է նա։

Ամերիկացին տանը նստած բնակելի շինություն է հայտնաբերել Մարսի վրա