Հայտնաբերվել է Եվրոպայի ամենահին ընթեռնելի գրերից մեկը
Հունաստանում հայտնաբերվել է Եվրոպայի ամենահայտնի ընթեռնելի հնագույն տեքստերից մեկը, որի տարիքը մոտ 25 դար է։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС–ը, գտածոն ԱՄՆ–ի Միսուրիի համալսարանի մի խումբ մասնագետների աշխատանքների արդյունքն է։ Աթենքից մոտ 300 կմ հեռավորության վրա պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են մի քանի սանտիմետր երկարությամբ կավե տախտակ, որի վրա տեքստ է՝ այսպես կոչված գծային В գրով։
Գիտնականներին հաջողվել է կարդալ տեքստից մի հատված, որը պարունակում է մարդու արտադրական գործունեությանը վերաբերող բայ, ինչպես նաև հատուկ անուններ ու թվեր։ Մասնագետների կարծիքով՝ տեքստը վերաբերում է ք.ա 1450–1350 թթ–ի միջև ընկած ժամանակահատվածին։










