Եվրոպայում գործարկել են արևային էներգիայով աշխատող առաջին գնացքը

17:08 • 07.06.11

Այսօր եվրոպայում շահագործման է հանձնվել արևային էներգիայով աշխատող առաջին գնացքը։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։

էկոլոգիապես մաքուր գնացքը իր առաջին ուղեւորությունը կիրականացնի Փարիզից Ամստերդամ երթուղով։ Գնացքը շարժվում է հետեևյալ սկզբունքով. էլեկտրաէներգիան ստեղծվում է արևային մարտկոցներում, որոնք տեղադրված են Բելգիայի հյուսիսում՝ երկաթուղու երկայնքով փորված 3,6 կիլոմետր երկարությամբ թունելներում։ 16 հազար մարտկոցները ստեղծում են 3,3 հազար մեգավատ/ժամ էլեկտրաէներգիա, որը համարժեք է հազար տնային տնտեսությունների տարեկան սպառման ծավալին։ Նախագծի արժեքն է 15,6 միլիոն եվրո։

Եվրոպայում գործարկել են արևային էներգիայով աշխատող առաջին գնացքը