Ռուսաստանում Skype-ը չեն գաղտնալսի, բայց Microsoft-ը կհամագործակցի հատուկ ծառայությունների հետ
Լրատվամիջոցներում հայտնված լուրն այն մասին, որ Microsoft Россия ընկերության տնօրենը մտադիր է Skype IP հեռախոսակապի ծածկագրման ալգորիթմները փոխանցել երկրի հատուկ ծառայություններին, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Microsoft Россия-ի հանրության հետ կապերի պատասխանատու Մարինա Լևինան:
Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ նա ասել է, թե խոսքը ծածկագրման ալգորիթմերի մասին չէ, այլ այն մասին, որ Microsoft–ի և հատուկ ծառայությունների համագործակցության շրջանակում ընկերությունը փորձաքննության նպատակով իր ծրագրային արտադրանքի ելքային կոդերն է փոխանցում։ «Ապագայում դրանցից մեկը կարող է լինել հենց Skype–ը, ինչը, սակայն, որևէ առնչություն չունի Skype–ի ծածկագրման ալգորիթմերի հետ»,–ասել է նա։










